Ռոզա Լինը ելույթ է ունեցել իտալական X factor նախագծում

13:55, 27 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, արմենպրես։ Եվրատեսիլ-2022-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը՝ որպես հատուկ հյուր, ելույթ է ունեցել իտալական X factor նախագծում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոզա Լինը կատարել է Snap երգը, որով նա ներկայացնում էր Հայաստանը Եվրատեսիլ-2022 երգի մրցույթում։

Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է իտալական «X Factor»–ի յութուբյան ալիքում։


© 2009 ARMENPRESS.am