«Քաղաքացիական պայմանագիր»-ն ամփոփել է դեկտեմբերի 17-ին կայացած Քաղաքական ժողովի արդյունքները

14:39, 25 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության դեկտեմբերի 24-ին տեղի  ունեցած նիստը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ում կուսացության էջը տեղեկացնում է, որ ամփոփվել են դեկտեմբերի 17-ին կայացած Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվել են կուսակցության արտաքին կապերի, հայաստանյան քաղաքացիական հասարակության եւ կուսակցությունների հետ աշխատանքների կազմակերպման, Գյումրի և Վայք համայնքներում ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված և այլ հարցեր։

 


© 2009 ARMENPRESS.am