Հայտնի են «Գրեմմի» մրցանակակիրները. Բեյոնսեն ռեկորդ է սահմանել

11:19, 6 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Գրեմմի» 65-րդ մրցանակաբաշխության ժամանակ դարձել է պատմության մեջ ամենաշատ «Գրեմմի» մրցանակների արժանացած արտիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS-ը, որը հեռարձակել է մրցանակաբաշխությունը:

g00.jpg (235 KB)

Բեյոնսեի «Break My Soul» ձայնագրությունը դարձել է լավագույնը էլեկտրոնային և պարային անվանակարգում և կատարողին բերել իր հավաքածուի 32-րդ «Գրեմմին»։

Նախկինում ռեկորդը պատկանում էր հունգարացի և բրիտանացի դիրիժոր Գեորգ Սոլտին, ով ուներ 31 «Գրեմմի»:

65-րդ մրցանակաբաշխության շրջանակներում Բեյոնսեն առաջադրվել է 9 անվանակարգերում, այդ թվում՝ «Տարվա ալբոմ» և «Տարվա ձայնագրություն»։

0o.gif (787 KB)

«Տարվա ալբոմ» մրցանակին է արժանացել Հարրի Սթայլզն իր «Harry’s House» ալբոմով: Նա տվյալ անվանակարգում առաջադրված էր Աբբայի, Ադելի, Բեյոնսեի, Մերի Ջեյ Բլայջի, Քենդրիք Լամարի, Լիզզոյի և մի շարք այլ երգիչների հետ:

Լիզզոն հաղթել է «Տարվա ձայնագրություն» անվանակարգում իր ՝«About Damn Time» երգով: Նույն անվանակարգում առաջադրված էին նաև ԱԲԲԱ-ն, Ադելը, Բեյոնսեն, Մերի Ջեյ Բլայջը, Սթիվ Լեյսին, Հարրի Սթայլզը և այլոք:

07.gif (716 KB)

Իսկ «Տարվա երգ» մրցանակը շնորհվել է Բոնի Ռայթին «Just Like That» երգի համար:

444444.gif (326 KB)

«Լավագույն նոր արտիստ» է ճանաչվել Սամարա Ջոյը: «Լավագույն փոփ սոլո կատարում» մրցանակին է արժանացել Ադելի «Easy on Me» երգը:

g1.jpg (67 KB)

g2.jpg (115 KB)

g3.jpg (211 KB)

g4.jpg (70 KB)

g5.jpg (79 KB)

g6.jpg (67 KB)

g7.jpg (69 KB)

 g8.jpg (79 KB)

g9.jpg (139 KB)

g10.jpg (85 KB)

g11.jpg (78 KB)

g13.jpg (69 KB)

g14.jpg (70 KB)

g15.jpg (90 KB)

g16.jpg (51 KB)

g17.jpg (64 KB) 


© 2009 ARMENPRESS.am