Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54.71%-ը

21:17, 26 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով մարտի 26-ին ժամը 20։00-ին փակվել են Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը, և սկսվել է քվեարկության արդյունքների ամփոփման փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22 880 քաղաքացիներից 11 356-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.01%-ը կամ 15 918 քաղաքացուց 9 870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող  ընտրողների 54.71%-ը կամ  21226 քաղաքացի։

«Քվեարկության նախնական արդյունքներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ հետևել ձայների հաշվարկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am