Իմ զգեստն այս ուշագրավ արձանի ժամանակակից ներկայացումն է. Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի բացմանն ընդգծել է հայ կնոջ յուրօրինակությունը

16:49, 8 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետը մրցույթի բացմանը, որը տեղի է ունեցել մայիսի 7-ին Լիվերպուլում, կապույտ գորգի վրա քայլել է յուրահատուկ զգեստով, որի դիզայները Նարեկ Ջհանգիրյանն է:

01.jpg (1.30 MB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ Ջհանգիրյանն «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում  գրել էր.

«Ես ոգեշնչվել եմ Մայր Հայաստանի արձանից: Կնոջ այս հզոր մետաղական քանդակը կարելի է տեսնել քաղաքի կենտրոն մտնելիս, այն խորհրդանշում է հայ կանանց ուժը, հզորությունն ու գեղեցկությունը: Իմ զգեստն այս ուշագրավ արձանի ժամանակակից ներկայացումն է և նախատեսված է հարգանքի տուրք մատուցելու հայ կնոջ տոկուն ոգուն»:

02.jpg (399 KB)

«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը «Future Lover» երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում 2-րդ համարի ներքո:

03.jpg (1.44 MB)


© 2009 ARMENPRESS.am