Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի պատվիրակությունը «Բյոզենդորֆեր»-ի հրավերով այցելել է Վիեննա

19:52, 12 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ութ լավագույն ուսանող, ինչպես նաև դաշնամուրի ամբիոնի վարիչ Կարինե Օհանյանը, միջազգային բաժնի վարիչ Արկադի Ավանեսովը, ստեղնաշարային գործիքների ռեստավրատոր Վիլլի Մարտիկյանը՝ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ մայիսի 2-ից 5-ը Վիեննայի ռոյալների «Բյոզենդորֆեր» հանրահայտ ֆիրմայի հրավերով Ավստրիայի մայրաքաղաքում են եղել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայից, այցը նախաձեռնել էին «Բյոզենդորֆեր»-ի խորհրդատու Օլգա Հուբերը» և «Բյոզենդորֆեր»-ի տնօրեն Սաբինե Գրուբմյուլլերը։

05_Բեթհովենի տուն-թանագարանի բակում.jpg (417 KB)

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում ԵՊԿ ուսանողները ներկայացել են համերգով, կազմակերպվել են այցելություններ վիեննական դասականների սիրելի վայրեր, Մոցարտի, Բեթհովենի տուն-թանգարաններ, Վիեննայի Երաժշտության և կատարողական արվեստների համալսարան, ուսանողները ներկա են գտնվել դաշնակահարներ Սերգեյ Բաբայանի և Դանիիլ Տրիֆոնովի «Կոնցերտհաուս» դահլիճում կայացած հյուրախաղային համերգին։

02_Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալասրանում.jpg (432 KB)

««Բյոզենդորֆեր»-ի նախաձեռնությամբ այս այցը նոր և շարունակական համագործակցության սկիզբ կդառնա»,- հայտնում են Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայից։

03_Մյուզիքֆերայն դահլիճում.jpg (562 KB)

04_Բյոզենդորֆեր գործարան.jpg (383 KB)

06_Վիեննա_2.jpg (281 KB)

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am