Թուրքիայում հրթիռների գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

11:52, 10 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով թուրքական հեռուստաալիքին:

Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ խումբ և շտապօգնության մեքենա։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով կան զոհեր:


© 2009 ARMENPRESS.am