«Արագած» ճամբարում հանգիստը կանցկացնի 340 շիրակցի դպրոցական

13:53, 2 Հուլիս, 2023

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի տարբեր համայնքներից «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի Հանքավանի «Արագած» ճամբարում հանգիստը կանցկացնի 340 դպրոցական։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանգիստը կազմակերպվելու է երկու հերթափոխով՝ 20-ական օրով:

«Երեխաների առաջին հերթափոխը` 190 դպրոցական, արդեն մեկնել է հանգստի: ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով կազմակերպված ամառային հանգստի ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաները»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արաքսյա Կիրակոսյանը։

Արմենուհի Մխոյան     


© 2009 ARMENPRESS.am