Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2024 թվականին կանցկացվի Երևանում

21:58, 20 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) 2024 թվականին կհյուրընկալվի ՀՀ մայրաքաղաք Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն 2024 թվականին կհյուրընկալվի մայրաքաղաք Երևանում»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նա հիշեցրել է, որ համաշխարհային այս մեծ իրադարձությունը Երևանը հյուրընկալել է նաև 2019 թվականին:


© 2009 ARMENPRESS.am