Հայաստանի պետական ֆիլհարմոնիան գործարկել է Khachaturian-120 առցանց ձայնասփյուռը

10:59, 23 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առիթով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ազդարարում է Khachaturian 120 առցանց ձայնասփյուռի հեռարձակման մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայից, հոբելյանական ողջ տարվա ընթացքում մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները հնարավոր կլինի ունկնդրել առցանց ձևաչափով, 24/7 ամենամեծ լսարանն ունեցող ռադիոկայանների և երաժշտական ձայնադարանների միջոցով.

Ըստ աղբյուրի՝ շուրջօրյա հեռարձակումը հասանելի է նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի պաշտոնական կայքում՝ www.babajanyanhall.org, ինչպես նաև հատուկ նախագծի համար ստեղծված www.radiokhachaturian.com կայքերում։


© 2009 ARMENPRESS.am