ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոն ԴեՍանտիսը վթարի է ենթարկվել

21:44, 25 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորիդայի նահանգապետ և ԱՄՆ նախագահի ​​թեկնածու Ռոն ԴեՍանտիսը ավտովթարի է ենթարկվել Թենեսիում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Fox News-ը՝ վկայակոչելով ԴեՍանտիսի ներկայացուցիչ Բրայան Գրիֆինին։

«Այս առավոտ նահանգապետը ավտովթարի է ենթարկվել Թենեսի նահանգի Չաթանուգա քաղաքում նախատեսված միջոցառմանը մեկնելիս: Նա և իր թիմը չեն տուժել», - նշել է Գրիֆինը, որն այլ մանրամասներ չի հայտնել:


© 2009 ARMENPRESS.am