Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում

00:36, 29 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին երգիչը հայտնել է  «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում։ Snoop Dogg-ը, տեսանյութում խոսելով հայ ժողովրդի հյուրընկալության մասին, նշել է. «Չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ»։ 

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, «Հրազդան» մարզադաշտում։ 

View this post on Instagram

A post shared by snoopdogg (@snoopdogg)


© 2009 ARMENPRESS.am