Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

21:45, 15 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` զորակցություն հայտնելով Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Խոր ցավով տեղեկացա Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Մախաչկալայում օգոստոսի 14-ի երեկոյան ավտոլցակայանի պայթյունի հետևանքով զոհվել է 35 մարդ, հիվանդանոցում է գտնվում 63-ը, այդ թվում՝ 16 երեխա:

 


© 2009 ARMENPRESS.am