Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի մասին կարճամետրաժ խաղարկային կինոնկարների սցենարների դրամաշնորհային մրցույթ
19:33, 13 Սեպտեմբեր, 2023ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հայտարարում է սցենարների դրամաշնորհային բաց մրցույթ, որը նպատակ ունի ի ցույց դնելու Երևանի մշակութային շերտերն ու հանրահռչակելու քաղաքի դարավոր ժառանգությունը, ներկայացնելու երևանցիներին բնորոշ մարդկային հատկությունները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
Հայտարարության մեջ նշված է.
«Դրամաշնորհի նկարագիրը
Ակնկալվում է ստանալ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի սինոփսիսներ (սցենարների նկարագրություններ): Հայտերի ստացումից հետո մասնագիտական հանձնաժողովը կընտրի լավագույն տասը սինոփսիսները: Հաջորդ փուլ անցած հայտատուները կմասնակցեն կարճամետրաժ ֆիլմերի սցենարների մրցույթին, որի արդյունքում հաղթող ճանաչված հինգ սցենարների հիման վրա կնկարահանվեն ֆիլմերը:
Դրամաշնորհային հայտերը պետք է համապատասխանեն ստորև ներկայացված պայմաններին, համարժեք լինեն նախանշած նպատակին, միաժամանակ՝ հայտատուներն ունեն ստեղծագործական ազատություն և կաղապարված չեն թեմատիկ կամ որևէ այլ սահմանափակմամբ: Յուրաքանչյուր կարճամետրաժ ֆիլմի համար նախատեսված դրամաշնորհը կազմում է 20 (քսան) մլն դրամ, որից 1 մլն դրամը հատկացվելու է սցենարի հեղինակին: Նախագծի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 (մեկ հարյուր) միլիոն ՀՀ դրամ:
Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր
Մրցույթի պայմանները
Մրցույթի ժամանակացույց
1-ին փուլ՝ Սինոփսիսների մրցույթ - հայտերի ընդունում. վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 10,
2-րդ փուլ՝ Կորոշվեն տասը լավագույն սինոփսիսները: Այս փուլ անցած հայտատուները կմասնակցեն սցենարների մրցույթին. վերջնաժամկետ՝ մինչև հունվարի 15,
3-րդ փուլ՝ Կորոշվեն 5 հաղթողները, որոնց սցենարների հիման վրա կնկարահանվեն ֆիլմերը: Հաղթողները կպարգևատրվեն:
Ընթացակարգը
Հայտերի ընդունմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, հայտատուների հետ կապ կհաստատվի հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով:
Հայտատուն, սույն մրցույթին դիմելով, տալիս է իր համաձայնությունն առ այն, որ հաղթող ճանաչվելու դեպքում կինոսցենարի իրականացման բոլոր իրավունքները պատկանելու են պատվիրատուին կամ վերջինիս կողմից ընտրված կողմին:
Սցենարի գնահատման սանդղակը
Ստորև ներկայացված է այն սանդղակը, որով մրցույթի երկրորդ փուլում գնահատվելու են սցենարները: Հորդորում ենք սինոփսիսը կազմելուց և մրցույթին մասնակցելուց առաջ ծանոթանալ գնահատման չափանիշերին:
Հավելյալ տեղեկություն
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-514-197 հեռախոսահամարին»:
© 2009 ARMENPRESS.am