ՀՀ ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

17:24, 24 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը։ Ամփոփ պատկերը այպիսին է․

Ընտրողների ընդհանուր թիվը՝  824,317

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 234,442 կամ 28․44%:

Անվավեր  քվեաթերթիկների թիվը՝  2,492։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝

Անճշտությունների գումարային չափը՝ 188։

Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%:

Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝

ԿԸՀ նախագահը նաև հայտնեց, որ անցողիկ շեմը հաղթահարած և Երևանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ը։


© 2009 ARMENPRESS.am