Վերջին տվյալներով ԼՂ-ից Հայաստան է ժամանել 53 հազար 629 բռնի տեղահանված

20:44, 27 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամը 19:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 53 հազար 629 բռնի տեղահանված անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում սեպտեմբերի 27-ին կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ տվյալ պահի դրությամբ հաշվառում է իրականացվել 35 հազար 491 անձի տվյալների ամփոփման շուրջ:

«Տվյալները հավաքագրվում են, մշակվում, որից հետո հստակ գնահատում է տեղի ունենում: Այնուհետև հետադարձ կապ կհաստատվի բոլոր անձանց հետ»,-հավելեց Բաղդասարյանը:

[gallery id= 67266]

© 2009 ARMENPRESS.am