ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ գյուղ

21:05, 2 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է սահմանամերձ Ծավ գյուղ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, անդրադարձել նրանց հետաքրքրող հարցերին։

Ըստ աղբյուրի՝ այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է դպրոց, ծանոթացել ընդհանուր հարմարություններին և զրուցել աշակերտների հետ։ 


© 2009 ARMENPRESS.am