Հայկական ֆիլմը IDFA-ում ստացել է գլխավոր մրցանակը

11:20, 17 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դոկումենտալ կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում, հայկական 1489 ֆիլմն արժանացել է «լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կինոփառատոնի «Ֆեյսբուք»-ի էջում։

Ֆիլմն արժանացել է նաև FIPRESCI մրցանակի, որը կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից։

Ֆիլմի հեղինակը Շողակաթ Վարդանյանն է։


© 2009 ARMENPRESS.am