Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին

11:21, 6 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը մասնակցելու է «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթին, որը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: 

View this post on Instagram

A post shared by Eurovision Song Contest (@eurovision)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջը: 

«Եվրատեսիլ 2024»-ը հյուրընկալվելու է Շվեդիայում «Եվրատեսիլ 2023»-ում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինի հաղթանակի շնորհիվ: Երգչուհին մրցույթում հաղթել էր նաև 2012 թվականին: 

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել էր Բրյունետը «Future Lover»  երգով և զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը:


© 2009 ARMENPRESS.am