ՀՀ նախագահ Խաչատուրյանը հանդիպել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին

14:54, 10 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ընթացող ներպետական գործընթացների և զարգացումների, երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Խաչատուրյանը հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից արվող քայլերին ու մշակվող ծրագրերին։

Նշվում է, որ հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։ 

 

 


© 2009 ARMENPRESS.am