«Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետը բացվել է Գազայի հատվածի համար հումանիտար օգնությունը բեռնաթափելու նպատակով

15:31, 17 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետը սկսել է աշխատանքը Գազայի հատվածի բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության առաքումն ապահովելու նպատակով: Այս մասին հայտնել Է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը (COGAT), հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Այսօրվանից (դեկտեմբերի 17-ից) ՄԱԿ-ի մարդասիրական օգնությամբ բեռնատարները կանցնեն անվտանգության ստուգում և «Քերեմ Շալոմ» անցակետով կվերաուղղորդվեն անմիջապես Գազայի հատված՝ ըստ ԱՄՆ-ի հետ մեր համաձայնության»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

COGAT-ում նշել են, որ այդ որոշումը թույլ կտա ավելացնել մարդասիրական օգնության ծավալները, որոնք ամեն օր հասնում են պաղեստինյան անկլավի տարածք:

Դեկտեմբերի 15-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի գրասենյակը հայտնել է, որ կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածի կողմի «Քերեմ Շալոմ» անցակետում Եգիպտոսից մտնող մարդասիրական օգնությամբ ավտոտրանսպորտի ժամանակավոր բեռնաթափմանը՝ եգիպտական սահմանի «Ռաֆահ» անցակետ վերադարձնելու փոխարեն։

 


© 2009 ARMENPRESS.am