Մեկնարկում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը

15:17, 12 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրականացնում է երաժշտական նոր նախագիծ՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության,  Կապանի համայնքապետարանի և անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ նախաձեռնությամբ:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի հունվարի 13-ին ժամը 19։00-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում:

Համերգին կմասնակցեն Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Գարի Եփրիկյանը (երգեհոն), Արմեն Քարամյանը (դաշնամուր), Արմեն Պուչինյանը (դաշնամուր):


© 2009 ARMENPRESS.am