Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին․ ԱԳՆ խոսնակ

16:47, 15 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի մեր երկիրը։

«Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։


© 2009 ARMENPRESS.am