ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09:51, 16 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 10.2-րդ հոդվածի պահանջները՝  Ազգային ժողովի նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մրցույթին մասնակցել ցանկացողները Ազգային ժողովի աշխատակազմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային ստուգման և հարցազրույցի: Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան»-ի հիման վրա:

Ըստ Մրցութային խորհրդի սահմանած Կարգի՝ մրցույթի արդյունքում հավակնորդը կարող է ստանալ առավելագույնը 100 միավոր, որից 60 միավորը մասնագիտական փորձի, անձնական որակների և հմտությունների համար, իսկ 40-ը՝ Հանձնաժողովի անդամի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջների իմացության:

Թեկնածուի գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը և մասնակցի գնահատման հարցաթերթը սահմանված է Մրցութային խորհրդի Որոշմամբ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ԱԺ աշխատակազմ հանձնել առձեռն կամ ուղարկել փոստով (հասցե՝ ք. Երևան, 0095, Բաղրամյան 19, Ազգային ժողով, Մրցութային խորհրդին):

 

Փաստաթղթերն ընդունման վերջնաժամկետն է  2024թ.  փետրվարի 5-ը ժամը 18։00-ն՝ ներառյալ։

Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչև սահմանված ժամկետի լրանալը:

Փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ազգային ժողովի աշխատակազմ՝ Հասմիկ Սողոմոնյան`   (+374 11) 513252, (+374 91) 471048 հեռախոսահամարներով:

Մրցույթի հետ կապված այլ մանրամասներ կարող եք գտնել հետևյալ հղումով՝ http://www.parliament.am/competition.php?lang=arm։

 


© 2009 ARMENPRESS.am