Թուքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

10:52, 24 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարանը) հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու օրինագծին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Քվեարկությանը մասնակցել է 346 պատգամավոր, որոնցից 287-ը կողմ է քվեարկել նախագծին, 55-ը՝ դեմ, ևս 4-ը ձեռնպահ են մնացել։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանն աջակցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի նախագահն է երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը։

Այժմ օրինագիծը պետք է հաստատի ու ստորագրի հանրապետության նախագահը։

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Գերմանիան և ԱՄՆ-ն ողջունել են օրինագիծը վավերացնելու՝ Թուրքիայի խորհրդարանի որոշումը։


© 2009 ARMENPRESS.am