Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը

19:10, 2 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

«Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Բալայանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում»,- նշել է ԲԴԽ մամուլի խոսնակը։

 


© 2009 ARMENPRESS.am