Գերմանիայի կանցլեր Շոլցը Վաշինգտոնում հանդիպել է իր նմանակին

17:36, 9 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել է իր նմանակի՝ դեմոկրատ սենատոր Քրիս Քունսի հետ, որը շատ նման է իրեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շոլցը գրել է X սոցիալական հարթակի իր էջում՝ կցելով նաև լուսանկար։

«Հաճելի է նորից տեսնել իմ նմանակ Քրիս Քունսին», - գրել է Գերմանիայի կանցլերը։

Համատեղ լուսանկարն X սոցիալական հարթակի իր էջում հրապարակել է նաև Քրիս Քունսը՝ գերմաներեն գրառում անելով․ «Ով ով է»։


© 2009 ARMENPRESS.am