ՀՀ-ի և Չինաստանի միջև համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով․ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

14:10, 10 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ,10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Թող ընտանեկան այս գեղեցիկ տոնը խաղաղություն և ներդաշնակություն բերի Ձեր երկրին և ժողովրդին։

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով։

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և ընդլայնել փոխա­դարձ հարգանքի և վստահության վրա հիմնված ավանդական բարեկամական կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

 


© 2009 ARMENPRESS.am