Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

19:00, 16 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի հետ: Հարությունյանը հաղթեց 10:0 հաշվով:

Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչը կկայանա փետրվարի 17-ին:


© 2009 ARMENPRESS.am