Չինաստանում շենքում բռնկված հրդեհի հետևանքով 15 զոհ և մի քանի տասնյակ վիրավորներ կան

13:44, 24 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի արևելքում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով 15 մարդ Է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC -ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Պաշտոնյաները ենթադրում են, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում, որտեղ էլեկտրական հեծանիվներ էին պահվում: Սակայն հրդեհի կոնկրետ պատճառը դեռևս հայտնի չէ, հետաքննություն է ընթանում:

Շենքը գտնվում է Յուհուատայ Նանջինգ շրջանում, որը գտնվում է Շանհայից մոտ 162 մղոն (260 կմ) հյուսիս-արևմուտք:

Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ևս մեկի վիճակը ծանր է:




© 2009 ARMENPRESS.am