ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 16 թուրքական ընկերություն

15:31, 24 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն իր պատժամիջոցային ցուցակներում ներառել է 16 թուրքական ընկերություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ առևտրի նախարարությունը։

Նշվում է, որ ցուցակում են հայտնվել արտաքին առևտրի, էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների, զբոսաշրջության ոլորտներում աշխատող ընկերությունները:

Ընկերությունների մեծ մասը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել, գտնվում են Ստամբուլում, երկուսը գործում են Անկարայում և Անթալիայում: Հիմնականում մասնագիտանում են համակարգչային սարքավորումների, առևտրի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում:


© 2009 ARMENPRESS.am