ԵՄ-ն 15 միլիոն եվրո է տրամադրում ՀՀ-ին փախստականներին աջակցելու համար․ Ադրիեն Կիրալին

21:00, 27 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ,27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալին մանրամասներ է ներկայացրել ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման արդյունքից։ 

«Լավ քննարկումներ ունեցա փոխվարչապետներ Գրիգորյանի և Խաչատրյանի հետ Երևանում՝ Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ մեր համատեղ ջանքերի շուրջ։ Հանդիպման ընթացքում ես փոխանցեցի ֆինանսավորման համաձայնագիրը, որը 15 միլիոն եվրո է տրամադրում փախստականներին բյուջետային աջակցության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Կիրալին։


© 2009 ARMENPRESS.am