ԼՂ-ից տեղահանված ուսանողների կրթության մեկ տարվա վճարը կկատարի Կառավարությունը. հաջորդ տարվանից հաշվի կառնվի առաջադիմությունը

10:36, 28 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության դպրոցներում այսօր սովորում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 16 հազար 900 աշակերտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Ունենք 3800-ին մոտ բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում հաշվառված սովորողներ, որոնց կրթության վճարը կատարում է Կառավարությունը: Այս տարվա ընթացքում դա կանենք՝ առանց հաշվի առնելու առաջադիմությունը, մյուս տարվանից հաշվի կառնվի նաև այդ կոմպոնենտը»,- անդրադառնալով նաև ԼՂ-ից տեղահանված ուսանողների հարցին՝ նշեց փոխվարչապետը:


© 2009 ARMENPRESS.am