Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմասնակցի Գրքի միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարի բացմանը

21:59, 28 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը 2024 թվականի մարտի 5-9-ը ներառյալ կգործուղվեն Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև՝ մարտի 5-8-ը, Ցյուրիխ՝ մարտի 8-9-ը)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, նրանք կմասնակցեն Ժնևի «Palexpo» միջազգային ցուցահանդես-կոնգրես կենտրոնում կազմակերպվող Գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հայկական տաղավարի բացմանը, կհանդիպեն հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների,  գործարար շրջանակների հետ և կքննարկեն համագործակցության հետագա ուղիները:


© 2009 ARMENPRESS.am