Արտակ Դաշյանի վնասվածքը լուրջ է. նա կվիրահատվի

20:34, 4 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի վնասվածքը լուրջ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:

 «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը ծանր վնասվածք ստացավ «Վեստ Արմենիայի» դեմ խաղում ու փոխարինվեց:

Նրա մոտ ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք: Անհրաժեշտ է լինելու վիրահատական միջամտություն:

Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ Արտակին ապաքինման համար կպահանջվի 6-ից 8 շաբաթ:

 


© 2009 ARMENPRESS.am