Գյումրիի համայնքապետարանի նախաձեռնությամբ տոնական միջոցառումներ են անցկացվում քաղաքի տարբեր հատվածներում

15:45, 8 Մարտ, 2024

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Գյումրիի համայնքապետարանը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ քաղաքի տարբեր հատվածներում ծաղիկներ նվիրով կանանց ու աղջիկներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երիտասարդները ծաղիկներ են բաժանել Գյումրու ծննդատանը, թատերական և կենտրոնական հրապարակում ու ՌիԺկովի ճեմափողոցում հանդիպած բոլոր կանանց ու աղջիկներին: Ուրախ ու տոնական տրամադրությունն ապահովել է նաև Գյումրիի «Անի» փողային նվագախումբը։

429577083_717066780622614_118768946283872620_n.jpg (327 KB)

«Շնորհավորում ենք ու թող այն ժպիտները, որ կան, ամբողջ տարին ուղեկցեն մեր կանաց ու աղջիկներին։ Թո՛ղ  ուրախ ու սիրված լինեն, բարությունը տարածվի աշխարհով մեկ, լինի ուրախություն ու խաղաղություն»,-կանանց ուղղված իր շնորհավորանքում նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:

Փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանից անակնկալ ծաղիկներ ու շնորհավորանք են ստացել նաև քաղաք եկած հյուրերը:  

430314899_717089297287029_1518782071125912041_n.jpg (290 KB)

Օրվա ընթաղքում տոնական համերգ է նախատեսվում Գյումրիի ժողովրդական  գործիքների պետական նվագախմբի և Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, իսկ Գյումրիի երիտասարդական, մտորումների ու դրամատիկական թատրոններում կլինեն ներկայացումներ։       

 

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am