«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխի հետ

12:56, 11 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 10-ին համատեղ համերգով հանդես կգա մեր ժամանակների մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ: Աշխարհահռչակ ջութակահարը համաձայնել է նվագել պատանի երաժիշտների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից, մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: Նախաձեռնությունը երևանյան մշակութային կյանքում կառանձնանա իր բացառիկությամբ: 


© 2009 ARMENPRESS.am