Netflix-ի Black Mirror-ը էկրան կվերադառնա 2025 թվականին

12:41, 16 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սև հայելի»-ի (Black Mirror) յոթերորդ սեզոնը ճանապարհին է: Netflix-ը հաստատել է, որ Չարլի Բրուկերի գիտաֆանտաստիկ Black Mirror-ը էկրան կվերադառնա 2025 թվականին։ Նոր`յոթերորդ եթերաշրջանը կունենա վեց սերիա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Verge-ը: 

Դեռ շատ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ընկերությունն ասում է, որ թեև այն բաղկացած կլինի նոր պատմություններից, սակայն մասերից մեկը կլինի 4-րդ սեզոնի «USS Callister»-ի շարունակությունը, որտեղ գլխավոր դերակատարն էր Ջեսի Պլեմոնսը:

Շոուի վերադարձը համեմատաբար կարճ ընդմիջումից հետո է նախատեսվում, գոնե Black Mirror-ի չափանիշներով: 6-րդ սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականին և ներառում էր մի քանի սերիա, որոնք ընդգրկում էին տիեզերական թեմաներով սարսափից մինչև սթրիմինգի ապագայի երգիծանք:


© 2009 ARMENPRESS.am