Ֆուտբոլի ընտրանու անդամ Արթուր Միրանյանը լուրջ է մոտենում առաջիկա ընկերական խաղերին

20:51, 18 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Միրանյանի կարծիքով` հավաքականը մարտական է տրամադրված ընկերական երկու խաղերից առաջ: 

View this post on Instagram

A post shared by Sport_Armenpress (@sports_armenpress)

«Լավ տրամադրությամբ լավ մարզումներ ենք անցկացնում: Ուսումնասիրում ենք մրցակիցներին: Մենք անելու ենք ամեն ինչ հաղթանակի համար: Կապ չունի, որ ընկերական հանդիպում է: Մենք` ֆուտբոլիստներս, և մարզիչներն էլ առավելագույնն ենք անելու, ամեն խաղում երեք միավոր վաստակելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միրանյանը: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 22-ին Երևանում կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ մարտի 26-ին արտագնա մրցախաղ կունենա Չեխիայի հետ:  


© 2009 ARMENPRESS.am