Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

10:26, 19 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

Բարերար Միքայել Վարդանյանը համայնքին նվիրել է աղբատար մեքենա, բազմաֆունկցիոնալ սանմաքրման մեքենա, 230 նոր աղբաման և բեռնատար մեքենա:

Նվիրատվության շնորհիվ Մասիս քաղաքում և հարակից 26 բնակավայրում հնարավոր կլինի աղբահանությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և ամբողջ ծավալով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 117 մլն դրամ:

 2.jpg (842 KB)

3.jpg (907 KB)


© 2009 ARMENPRESS.am