Մոսկվա-Երևան չվերթի ուղևորուհին հայտարարել է, որ իր ձեռքի պայուսակում ռումբ կա․ թռիչքը հետաձգվել է

16:50, 24 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկա-Երևան չվերթի ուղևորուհին հայտարարել է, որ իր ձեռքի պայուսակում ռումբ կա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ նովոստի» գործակալությանն այս մասին հայտնել են օդանավակայանից։ «Ոստիկանություն ենք կանչել, միջոցառումներ են իրականացվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ խոսքը SU1862 Մոսկվա-Երևան չվերթի մասին է։

Ինչպես հաղորդել է 112 տելեգրամյան ալիքը, ինքնաթիռ բարձրանալուց անմիջապես հետո կինը բորտուղեկցորդուհիներին հայտնել է, որ իր ձեռքի պայուսակում ռումբ կա։

Նշվում է, որ թռիչքը հետաձգվել է։

 


© 2009 ARMENPRESS.am