Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Bucharest Grand Prix Rapid-ում

09:50, 25 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Շանթ Սարգսյանը դարձել է Bucharest Grand Prix Rapid-ի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած մրցաշարում Շանթ Սարգսյանը 10 հնարավորից հավաքելով 8,5 միավոր` կիսել է 1-3 տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով հայ շախմատիստը զբաղեցրել է առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին Ուկրաինայի երկու ներկայացուցիչները:

Առաջին տեղի մրցանակային ֆոնդը կազմում է 5000 եվրո:

 


© 2009 ARMENPRESS.am