Գեղարքունիքի մարզում ձյան տեղումների և սաստիկ բքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

15:30, 26 Մարտ, 2024

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում մարտի 25-ի կեսօրից գրանցված ձյան տեղումների և սաստիկ բքի պատճառով որոշ տեղերում փակ կամ դժվարանցանելի են դարձել Վարդենյաց լեռնանցքը, բարձրլեռնային մի շարք բնակավայրեր տանող ճանապարհները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ճանապարհները սպասարկող կազմակերպություններից, համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ճանապարհների անցանելիությունն ապահովելու ուղղությամբ։ Ճանապարհներին դիտվում է չափազանց ցածր տեսանելիություն։ Իրականացվում են ճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքներ։

Խոսրով Խլղաթյան 


© 2009 ARMENPRESS.am