Հայկական Activeloop-ը 11 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

18:11, 27 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած Activeloop ստարտափը, որն առաջարկում է հատուկ տվյալների բազա՝ AI նախագծերն օպտիմիզացնելու համար, 11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներդրմանը մասնակցել են Streamlined Ventures-ը, Y Combinator Samsung Next, Alumni Ventures և Dispersion Capital ընկերությունները: Նոր ներդրումն ընկերության ընդհանուր ֆինանսավորումը հասցնում է մոտ 20 միլիոն դոլարի, նշվում է ընկերության տարածած հայտարարությունում։

Activeloop-ն թույլ է տալիս հեշտությամբ կառավարել տվյալները խորը վերլուծության համար, նաև լուծում չդասակարգված մուլտիմոդալ տվյալների օգտագործման խնդիրն AI լուծումներ մշակելիս։

 

 


© 2009 ARMENPRESS.am