ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց որոշ շրջանակ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր է անում․ Փաշինյան

12:18, 28 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ կարող չնշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։ Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Ես շատ հստակ ուզում եմ հայտարարել, որ բոլոր համար պարզ լինի, որ Հայաստանի Հանրապետությունում կա մեկ կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Եվ ես ուզում եմ, որ բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն և ձեռնարկվեն համապատասխան քայլեր, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի Հանրապետության անվտանգության համար սպառնալիք ստեղծելու նպատակով չօգտագործեն։

Նրա խոսքով՝ սա ուղղակի հայտարարություն չի, սա արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am