Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի

16:55, 28 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

«Հաստատում եմ»,- ասաց Երիցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը առաջիկայում կուսակցություն կհիմնի։

Նշվում է, որ կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ» և առաջին համագումարը տեղի կունենա մայիսի 1-ին։

 


© 2009 ARMENPRESS.am