Մոսկվայի հիվանդանոցում մահացել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ից մարդկանց տարհանած Կարեն Ենգիբարյանը

21:38, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի հիվանդանոցում մահացել է 35-ամյա Կարեն Ենգիբարյանը, ով «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո օգնել է մարդկանց դուրս գալ այրվող շենքից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միությունը։

Նշվում է, որ ահաբեկիչների հարձակման պահին Ենգիբարյանը դեպքի վայրից ոչ հեռու է եղել։ Տեսնելով ծուխը՝ նա վազել է դեպի համերգասրահ և սկսել օգնել մարդկանց դուրս գալ այրվող շենքից։

Ենգիբարյանը թունավորվել է շմոլ գազից, մրսել և հիվանդանոց է տեղափոխվել շնչուղիների սուր վարակով, և մի քանի օր անց նա մահացել։


© 2009 ARMENPRESS.am