2024 թվականի մարտ ամսին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ

14:14, 9 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա մարտ ամսին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ:

«2024 թ-ի մարտին Հայաստան այցելել է 154  հազար 215 զբոսաշրջիկ։ 2023 թվականի մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 159 հազար 918: 2024 թվականի մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Զբոսաշրջության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am