Երևանում կանցկացվի ոլորտի մասնագետների համախմբող JavaScript Summit Armenia միջոցառումը

20:28, 9 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում՝ Հայաստանի ամերիկյան համալասրանում ապրիլի 13-ին կանցկացվի JavaScript Summit Armenia միջոցառումը, որը կհամախմբի JavaScript-ով հետաքրքրվողներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: Մասնակցությունն անվճար է:

Մեկօրյա միջոցառման ընթացքում համայնքի էնտուզիաստներն ու մասնագետները կկիսվեն իրենց ոլորտային փորձով և օգտակար գիտելիքներով:

Միջոցառումը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են JavaScript ծրագրավորման լեզվով:


© 2009 ARMENPRESS.am