Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը՝ մայիսի 12-ին

15:05, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչի օրը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ էին դուրս եկել «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբները՝ կիսազրափակիչներում համապատասխանաբար հաղթելով «Փյունիկ»-ին և «Շիրակ»-ին:
«Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:


© 2009 ARMENPRESS.am